Ազգային գրադարանը պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը տոնեց ցուցահանդեսների բացմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային գրադարանում հուլիսի 2-ին մեկնարկեց հաստատության պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը: Գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվեց «Նվեր գրադարանին» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացված են հայ մեծանուն մտավորականների մակագրություններով գրքեր, գրադարանին հանձնված պատվոգրեր:

«Այստեղ մեր պահոցի փոքր հավաքածուն է միայն: Ցուցադրված են գրքեր, որոնք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները նվիրել են գրադարանին: Ներկայացված են Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլ մեծերի մակագրություններով գրքեր. դրանք հետաքրքիր բովանդակություն ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը:

Նա հավելեց, որ գրադարանում պահվում է ավելի քան ութսուն պատվոգիր, սակայն իրենք ներկայացրել են միայն այն նմուշները, որոնք նվիրված են 1919 թվականի հուլիսի 4-ին, երբ գրադարանը պետական կարգավիճակ ստացավ:

Անդրադառնալով նույն օրն իրենց բաժնի ընթերցասրահում բացվող «Երևանի Արական գիմնազիայի գրադարանի գրականությունը» խորագրով ցուցադրությունը` բաժնի վարիչն ասաց, որ հենց այդ գիմնազիայի գրականության հիման վրա է ձևավորվել Հայաստանի ազգային գրադարանը:

«Արական գիմնազիայի կնիքներով ունենք 13000 միավոր գրականություն: Երբ գիմնազիան դադարել է գործել, ամբողջ գրականությունը տեղափոխվել է նախկինում Հանրային գրադարան ու հիմա այդ ամենն առանձին հավաքածուով պահպանվում է մեզ մոտ»,-շեշտեց նա:

Ադամյանը խոստովանեց, որ ցուցադրություններով ցանկանում են գրողներին, հրատարակիչներին հիշեցնել, որ գրադարանն այն կարևոր վայրն է, որտեղ պահվում են նրանց գրքերն ու փոխանցվում սերունդներին:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն