Փաշինյանը օտար լեզուների մեջ ռուսերենի իմացության նշանակությունը համարում է առանձնահատուկ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել իր հետ բերած հսկայական փորձին, այլ նաև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում: Կառավարությունն իր ռազմավարական տեսլականում պատկերացնում է, որ ՀՀ-ի քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն, այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց մոսկովյան համալսարանի երեւանյան մասնաճյուղում առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում, լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի: Եվ այդ բանալին գիտելիքն է, իմացությունն ու հետազոտությունը: Եվ ահա նման համալսարաններն իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ, մեր քաղաքացիների, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ որպես ռազմավարական տեսլական պատկերացնում ենք, որ ՀՀ-ի քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որի Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլ նաև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Նա շնորհակալություն հայտնեց նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռվածության և աջակցության համար: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Վարչապետը շատ կարևոր ու սիմվոլիկ համարեց, որ համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: «Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես բակալավրի կոչում ունեցող բարձրագույն կրթությամբ անձինք, անշուշտ, ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որը ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պետք է ունենա»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ առավել ևս այսօր շրջանավարտները պետք է իմանան, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը նրանցից յուրաքանչյուրն է: Վարչապետն այդ երիտասարդների հաջողությունը համարեց Հայաստանի, հայ ժողովրդի հաջողությունը, և հիմա առավել ևս Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունը, որովհետև նրանք պետք է մեծացնեն համալսարանի հեղինակությունը, պետք է բարձրացնեն դրա առանց այն էլ բարձր անունը:

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը