Հասարակական

Տասնվեց երկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն պատմական հայրենիքում

4 րոպեի ընթերցում

Տասնվեց երկրից Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն պատմական հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արտերկրում գործող հայկական վարժարաններում, նախակրթարաններում և դպրոցներում դասավանդող հայագիտական առարկաների մանկավարժները մեկ ամսվա ընթացքում կվերապատրաստվեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասընթացների մեկնարկը տրվեց հուլիսի 1-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանում գտնվող մանկավարժների համար կկազմակերպվեն հանդիպումներ, ճանաչողական- ուսուցողական շրջայցեր, մշակութային ծրագրեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` ներկա մանկավարժները սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն են և ամեն անգամ Հայաստան գալով ուսուցման նոր մեթոդներ կիրառելով էլ ավելի են ուժեղացնում այն կրթական հաստատությունների դիրքն ու դերը, որոնք ներկայացնում են:

«Այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթական մեկ դաշտ: Վերապատրաստումներն այնքանով են կարևոր, որ մենք ձեզանից լսում ենք այն խնդիրները, որոնք կան համայնքներում և դասավանդման մեթոդաբանությունը փոփոխում ենք ըստ այդ խնդիրների, դրանց լուծում տալու համար»,-ասաց նա:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն,դասընթացների կազմակերպիչ Սուրեն Դանիելյանն էլ նշեց, որ Մանկավարժական համալսարանում գործող գիտաուսումնական կենտրոնը պատիվ է ունեցել նորանկախ Հայաստանում լինելու սփյուռքահայ ուսուցիչների նոր ազգային բովանդակությամբ բարեփոխված դասընթացների նախանձախնդիր պետական մանկավարժական հաստատությունը:

«2000 թվականից հանրապետության նախագահների անմիջական հոգածությամբ մենք կարողացանք վերստեղծել երբեմնի երկչոտ սփյուռքահայ ուսուցիչների խորհրդային բովանդակությամբ վերապատրաստություններն ու այն ուղղորդելու նոր փուլ: Մեզ հավանաբար հաջողվեց անցած քսան տարիներին ստեղծել կուռ միասնական մի դարբնոց, որտեղ գլխավոր թիրախը ոչ այնքան սփյուռքահայ ուսուցիչների այսօրվա վերապատրաստության խնդիրներն էին, այլ վերապատրաստումից անցում պատրաստության»,-ասաց Դանիելյանը:

Հայաստանումսփյուռքահայուսուցիչներիվերապատրաստմանմեկամսյածրագիրը գործում է 2000 թվականից: Այստարիծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ:Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:

Այս տարի նախատեսված էվերապատրաստումհինգուսումնականխմբերում` մանկապարտեզի,տարրականուսուցման,մեկօրյադպրոցների,հայոցլեզվիուգրականության դասավանդման,նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել:Առավելմեծթվովուսուցիչներգրանցվելեն «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոցլեզվիևգրականության»խմբերում: Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում