Հասարակական

Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման նախագիծը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման նախագիծը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծում և ենթադրում է ՀՔԾ-ի լուծարումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հնարավոր լուծարման մասին հարցին: «Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, և եթե այդ նախագիծը կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը, սակայն դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում