Սպորտ

Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ֆուտբոլի ակադեմիա

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Ֆուտբոլի ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա:

Ակադեմիայում պատգամավորներին ընդունել են ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Նրանք հյուրերին ներկայացրել են վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, Խինես Մելենդեսի` ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, կողմերն արձանագրել են, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա առաջին նմանատիպ այցն էր և կարևորել են ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ գործակցությունը` հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում