Էրդողանը հանդիպել է Պուտինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «haberturk»-ը:

Էրդողանը իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զգալի առաջընթաց է գրանցվել:

«S-400 համակարգերի տրամադրման միջոցով մեր համագործակցությունն էլ ավելի մեծ առաջընթաց կունենա: Այդ հրթիռային համակարգերը մեր կողմից շատ են կարևորվում», - հայտնել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ իրենց համար ամենաշատ կարևորվող հարցերից մեկն էլ Աքքույուի ատոմակայանի շահագործումն է, որտեղ բավականին մեծ ներդրում ունի նաև Ռուսաստանը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև շարունակվելու են մեծածավալ էներգետիկ ծրագրերը: «2018թ. երկու երկրների միջև առևտրի ծավալները աճել են 15 տոկոսով: Երկու կողմից էլ մոտավորապես 10 միլիարդ դոլարի փոխադարձ ներդրումներ են տեղի ունեցել», - նշել է նա:

Պուտինը խոսել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացի մասին «Անցյալ տարի Թուրքիա է այցելել 6 միլիոն ռուս զբոսաշրջիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ռուս զբոսաշրջիկները բավականին գումար են ծախսում Թուրքիայում, որից վերջինս ունենում է մոտավորապես 5 միլիարդ դոլար եկամուտ»,- եզրափակել է նա:

Հայերեն Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին