Տնտեսություն

Վրացի գործարարը ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար համագործակցելու է Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ

2 րոպեի ընթերցում

Վրացի գործարարը ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովելու համար համագործակցելու է Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչ, հյուրանոցներից մեկի տնօրեն Շալվա Ալավերդաշվիլին պատրաստվում է ակտիվորեն համագործակել Հայաստանի հյուրանոցների և տուրօպերատորների հետ՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան, ապա՝ Վրաստան հասցնելու համար: Գործարարն արդեն մեկ կոնկրետ պայմանավորվածություն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդաշվիլին այս մասին ասաց Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք զբոսաշրջիկներ ունենք ռուսական շուկայից: Եվ մենք կփորձենք նրանց բերել Հայաստան, ապա Վրաստան: Սա գլխավոր ճանապարհն է ռուսաստանցիների համար՝ գալու Վրաստան: Հենց համաժողովին հանդիպումների ընթացքում պատրաստվում եմ խոսել Հայաստանի տուրօպերատորների, հյուրանոցների սեփականատերերի հետ: Մենք կբանակցենք նրանց հետ, որ հաճախորդները գան Երևան, օրինակ` մնան այստեղի հյուրանոցներից մեկում, հետո մենք նրանց կարող ենք ազատ տեղափոխել Վրաստան: Մենք գործարքներ կառաջարկենք հյուրանոցներին, կբանակցենք նաև ներկայացված տուրօպերատոների հետ»,-ասաց գործարարը:

Նա հույս հայտնեց, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն:Ալավերդաշվիլին նշեց, որ մեկ հյուրանոցի հետ արդեն կոնկրետ պայմանավորվածություն ունեն, որ իրենց հյուրերին կընդունեն ցածր գներով: Նա շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ հայ գործընկերներն իրենց օգնում են, երբ իրենք դրա կարիքն ունեն:

Վրաստանում ստեղծված իրավիճակի պատճառով հունիսի21-ինՌուսաստանիԴաշնությաննախագահՎլադիմիրՊուտինըհրամանագիրէ ստորագրել,որըռուսականավիաընկերություններինարգելումէհուլիսի8-իցսկսածՌԴ քաղաքացիներինփոխադրելՎրաստանիտարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում