Տարածաշրջանային

Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով դատապարտվեց ևս մեկ նախկին պաշտոնյա

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով դատապարտվեց ևս մեկ նախկին պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամ Մահմուդ Շենը Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Շենը 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնից հեռացվել և ձերբակալվել էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական «hurriyet»-ը, 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո աշխատանքից ազատված Սահմանադրական դատարանի, Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամների դատավարությունները շարունակվում են:

Այսօր տեղի ունեցավ Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամ, ձերբակալված կասկածյալ Մահմուդ Շենի դատավարությունը: Նրա հասցեին հնչեցված մեղադրանքների շարքում էին՝ գյուլենականներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելը, նրանց հրամանները կատարելը և այլն, սակայն, այս մեղադրանքները մերժվեցին Շենի կողմից:

Դատարանի վճռով՝ Գյուլենին գաղափարներին հարելու մեղադրանքով Շենը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

ՊաշտոնականԱնկարանչափավոր իսլամի քարոզիչ ՖեթուլլահԳյուլենինև նրա հետևորդներինմեղադրումէ 2016թ.հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում