ԼՀԿ պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ձևավորում ներդրումային լավ միջավայր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկվող փաթեթին, կարծում են, որ այն չի ձևավորի ներդրումային նպաստավոր միջավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Պատգամավոր նախ զուգահեռներ տարավ Վրաստանի և Հայաստանի միջև: Նա նշեց՝ Վրաստանում շահաբաժնի հարկ չկա, Հայաստանում այն 5 տոկոս է: «Դա է պատճառը, որ մեր կողմից առաջարկվել է հրաժարվել շահաբաժնի հարկից, որպեսզի կարողանանք խթանել գործարարությունն ու մրցակցել Վրաստանի հետ: Դիտարկել եմ 10 գործոն, որոնք կարող են ազդել ներդրողի վրա, և կարող եմ վստահեցնել, որ դրանց գերակշռող մասի դեպքում Վրաստանն ավելի շահեկան դիրքում է: Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցեր, չի ձևավորում այնպիսի ներդրումային, գործարար միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացանի ընտրել Հայաստանը՝ ներդրում անելու: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև՝ ԼՀԿ-ն ներկայացրել էր ավելի քան մեկ տասնյակ առաջարկներ՝ հարկային քաղաքականության ռազմավարության սկզբունքների վերաբերյալ: Դրանցից ամենակարևորը պատգամավորը համարեց վառելիքի հարկային բեռի ավելացման անթույլատրելիությունը: «Ցավոք, կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը չընդունեցին առաջարկները, և փաթեթն ընդունվելու դեպքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է ակցիզային հարկը բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար՝ իր սոցիալական և տնտեսական հետևանքներով»,-նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ներկայացրել են մեկ տասնյակ առաջարկներ առկա դրույթների համար, այդքան էլ՝ նոր դրույթների: Դրանցից ընդունվել են միայն 3-ը, սակայն մասնակի:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 14/04/25

Ասիական ինդեքսներ - 14/04/25

Ամերիկացի կինը ձերբակալվել է Facebook-ում մարդու ոսկորներ, գանգեր և կողոսկրեր վաճառելու համար

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 մլն դրամ

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

ՀՀ վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

Իտալիան կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների հաջորդ փուլը․ Իտալիայի ԱԳ նախարար

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակել