Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովն ընդդիմության հիմնական գործառույթներից մեկը համարում է իշխանությանը քննադատելը

1 րոպեի ընթերցում

 Էդուարդ Շարմազանովն ընդդիմության հիմնական գործառույթներից մեկը համարում է իշխանությանը քննադատելը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը իշխանության հասցեին դրական ոչինչ չասելու համար իրեն քննադատողներին հիշեցնում է, որ ընդդիմությունը պետք է քննադատող լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շարմազանովն ասաց հունիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինձ շատ են մեղադրում, քննադատում, ասելով, որ Շարմազանովը լավ բան չի տեսնում, անընդհատ քննադատում է: Շարմազանովն իշխանություն չէ: Ես լավ բան տեսնելու համար չեմ, ես ճշմարտությունը տեսնելու համար եմ, և ես ընդդիմություն եմ: Ընդդիմությունը պետք է քննադատի: Ինձ մեղադրեք այն ժամանակ, երբ ես փաստերը խեղաթյուրում եմ»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ասուլիսի ընթացքում ներկայացրեց իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության և մի շարք այլ հարցերում իրենց դժգոհությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում