Տարածաշրջանային

Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում. Էրդողանն ամեն գնով կփորձի վերադարձնել իշխանությունը քաղաքում

2 րոպեի ընթերցում

Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում. Էրդողանն ամեն գնով կփորձի վերադարձնել իշխանությունը քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի բնակիչները հունիսի 23-ին կրկին շտապում են ընտրատեղամասեր՝ որոշելու նոր քաղաքապետին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները տեղի էին ունեցել դեռևս մարտի 31-ին, սակայն այդ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ Բինալի Յըլդըրըմը ձայների քիչ քանակությամբ պարտվել էր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսկացության թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին։ Վերջինս ընտրություններում հավաքել էր 48, 77 տոկոս ձայն, իսկ Յըլդըրըմը՝ 48, 61 տոկոս։ Քեմալական կուսակցության թեկնածուն 13 հազար 729 ձայնով առաջ էր անցել իշխող կուսակցության թեկնածուից։

Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, որը չէր կարող թույլ տալ կորցնել իշխանությունը երկրի կարևորագույն քաղաքում՝ Ստամբուլում, բողոքարկել էր ընտրության արդյունքները։ Արդյունքում Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը չեղարկել էր մարտի 31-ի քվեարկության արդյունքներն ու հունիսի 23-ին նշանակել նոր ընտրություն։

Ստամբուլի քաղաքապետի ընտրության ֆավորիտները կրկին Իմամօղլուն և Յըլդըրըմն են։ Թեկնածություն են առաջադրել նաև «Երջանկություն», «Հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաև 17 անկած թեկնածուներ։

Ակնկալվում է, որ Էրդողանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն ամեն բան պետք է անի այս ընտրություններում հաղթանակ տոնելու համար, չեն բացառվում զանգվածային զեղծարարությունները։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կորցնելը լուրջ վտանգներ կարող է առաջացնել Թուրքիայի նախագահի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հետագայում էլ քաղաքական մենիշխանությունը պահպանելու տեսանկյունից։

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում