Մշակույթ

Հոսպիտալացվել Է երգչուհի Ռոմինա Փաուերը

2 րոպեի ընթերցում

Հոսպիտալացվել Է երգչուհի Ռոմինա Փաուերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի երգիչ Ալ Բանոյի նախկին կինը՝ Ռոմինա Փաուերը, տեղափոխվել Է հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է նրա հաղորդագրությունը Instagram-ում, որտեղ երգչուհին լուսանկար Է զետեղել՝ ձեռքին միացված կաթոցիկով, ինչպես նաեւ իր անունով հիվանդանոցային հաշվեպիտակով: Լուսանկարին կից հակիրճ գրության մեջ ասված Է. «Լավ Է այն, ինչ լավ Է ավարտվում: Շնորհակալություն բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու անեստեզիոլոգներին»: Առաժմ չի ճշտվում՝ շտապ Է եղել 67-ամյա երգչուհու հոսպիտալացումը, թե՝ պլանային: Ամերիկացի դերասան Թայրոն Փաուերի եւ մեքսիկացի դերասանուհի Լինդա Կրիստիանի դուստրն իր կյանքը կապել Է Իտալիայի հետ՝ 1960-ական թվականների վերջին ծանոթանալով Ալ Բանոյի հետ, որի հետ հետագայում ամուսնացել Է:

1970-ական թվականների կեսերից նրանք սկսել են ելույթ ունենալ դուետով եւ անհավանական ժողովրդականություն են վայելել, այդ թվում՝ Ապենինների սահմաններից շատ հեռու:

Նրանց ստեղծագործական միությունը դադարել Է 1990-ական թվականների վերջին, միաժամանակ զույգը ցավագին բաժանություն Է վերապրել, որին նպաստել Է նրանց ավագ դստեր՝ Իլենիայի ողբերգական պատմությունը, որը 1994 թվականին անհետ կորել Է Նոր Օռլեանում: Ավելի քան տասը տարի Ռոմինան եւ Ալ Բանոն չԷին շփվում, իսկ 2013 թվականին վերսկսել են համատեղ ելույթները, ընդ որում՝ առաջինը կայացել Է Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում