Միջազգային

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության չեկան ԵՀ-ի նոր ղեկավարի շուրջ. արտահերթ գագաթնաժողովը նշանակված Է հունիսի 30-ին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի ղեկավարները համաձայնության չեկան ԵՀ-ի նոր ղեկավարի շուրջ. արտահերթ գագաթնաժողովը նշանակված Է հունիսի 30-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի շուրջ, բանավեճերը շարունակելու համար հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով Է նշանակվել Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: «Թեկնածուներից ոչ մեկը չունի մեծամասնություն, առայժմ վաղաժամ Է խոսել անունների մասին: Մենք կրկին կհանդիպենք հունիսի 30-ի գագաթնաժողովում»,- հայտարարել Է նա:

Տուսկն ընդգծել Է, որ ԵՄ-ի ղեկավարները տրամադրված են փաթեթային որոշման հասնել ԵՄ-ի բոլոր հանգուցային պաշտոններում նշանակումների շուրջ: Եվրահանձնաժողովի ղեկավարից բացի, նրանք պետք Է որոշեն, Տուսկի հաջորդին Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, որը կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանի նոր նախագահին՝ Անտոնիո Տայանիի փոխարեն եւ Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Մարիո Դրագիի փոխարեն: «Մենք մտադիր ենք գտնել փաթեթային լուծում, որը կարտացոլեր Եվրամիության ողջ բազմազանությունը: Առայժմ ես կշարունակեմ կոնսուլտացիաները Եվրոպական խորհրդարանի հետ»,- ասել Է Տուսկը:

«Եվրամիության բազմազանություն» արտահայտությունը նշանակում Է, որ ԵՄ-ի ինստիտուտների նոր ղեկավարների թվում պետք Է լինեն ինչպես տղամարդիկ, այնպես Էլ կանայք, որոնք ներկայացնում են Եվրամիության տարբեր տարածաշրջաններն ու քաղաքական կուսակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում