Հասարակական

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառմանը մասնակում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգայինվարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ` հայազգի տաղանդավոր զավակի հոբելյանի կապակցությամբ յուրօրինակ նվեր դառնալով բոլոր շախմատասերների և տասնամյակներ շարունակ նրանով հպարտացող հայ հանրության համար: Գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունն իրականացրել էNewmagընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում