Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօերն Զավեն Խանջյանին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  գործադիր տնօերն Զավեն Խանջյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցությանծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ:

Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման: Պարոն Խանջյանը ողջունել է Զարեհ Սինանյանին Սփյուռքի գլխավոր հանձնակատար նշանակելու վարչապետի որոշումը և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ էապես կնպաստի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում Զավեն Խանջյանը վարչապետին է ներկայացրել ընկերակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում