Դեսպան Հարությունյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին
1 րոպեի ընթերցում
![Դեսպան Հարությունյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/978453.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանը հունիսի 13-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Սթյուարտ Վիլերին (Stewart Wheeler):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սթյուարտ Վիլերը շնորհավորել է Անահիտ Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նա հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-կանադական հարաբերություններում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հարությունյանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությունը խորացնելու և դրանում նոր ոլորտներ ներառելու համար: