Հասարակական

Հայկ Մարությանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը Ստեփանակերտում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում