ՊՆ-ն առկա ուսումնասիրությունները կտրամադրի Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առկա ուսումնասիրությունները կտրամադրի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ՊՆ-ում Ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություն կա, Տոնոյանն ասաց. «Առկա են ուսումնասիրություններ, և դրանք կտրամադրվեն հանձնաժողովին: Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Հիմա այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը կա՞ր արդյոք` Տոնոյանը նշեց, որ եթե հանրային պահանջ կա, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:

Տոնոյանի կարծիքով` եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ապա բոլոր այն հարցերը, որոնք հանրության մեջ առաջացել են նաև հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց սիրով համագործակցել այդ հանձնաժողովի հետ:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է հունիսի 4-ին:

Հայերեն Русский

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Թեհրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ծովային շրջափակումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը