Հասարակական

ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ-ն շուրջ 40 հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտինախարարությունըհանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով կրթության ոլորտում գործողշուրջ 40հասարակական կազմակերպությունների հետ կայացած հանդիպմանըԿԳՄՍնախարարի տեղակալԱրևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ակնկալելով դրա վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու դիտողությունները:

«Կրթությունը դիտարկում ենք որպես հիմնական իրավունք, այդ իսկ պատճառով կարևորվում է համընդհանուր, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթությունը: Որպես ոլորտայինքաղաքականությանհիմնականթիրախներ՝ նախագծում առանձնացվել են որակյալ կրթության ապահովումը և կրթության մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովումուսովորողակենտրոն միջավայրի ստեղծում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ որպես կրթության մատչելիության ապահովումառանձնացնելովնախադպրոցական ծառայությունների ընդլայնումը, համընդհանուր ներառականության անցումը և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացումըմասնագիտական կրթության հատվածում:

«Այս բոլոր թիրախները տեղավորված են 8 բյուջետային ծախսային ծրագրերում՝ նախնական(արհեստագործական)և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահովդպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար՝ հանդիպման կազմակերպիչները հորդորել եննախագծի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ պատասխանատուների, կքննարկվեն և հաշվի կառնվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում