Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանրային տրանսպորտն 90 տոկոսով պատկանում է մասնավոր ընկերություններին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է դրան և պատկերացնում է, որ առաջիկայում այն պետք է լինի համայնքի, պետության կառավարման ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»,-ասաց Մարությանը:

Նա նշեց, որ նաև ունեն պատրաստ ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,-նշեց քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է, որ դրանք շահագործվեն: Մարությանի կարծիքով` դա խոսում է նրա մասին, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում:

Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, դա ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու այդ մասնավոր ընկերությունների համար:

Հայերեն العربية English Français

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել