Հայաստանում բացառիկ համարվող լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտը դուրս գրվեց հիվանդանոցից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմն այսօր տուն ճանապարհեց Հայաստանում բացառիկ համարվող լյարդի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սվետլանա Հակոբյանը, ով ամիսներ առաջ կորցրել էր ապրելու հույսը, փրկվեց՝շնորհիվ 20-ամյա դստեր և հայ ու ռուս բժիշկներից կազմված պրոֆեսիոնալ թիմի: «Երեք տարի առաջ կոմայի մեջ ընկա, դրանից հետո բժիշկն ասեց, որ ունեմ հեպատիտ C: Աստծո կամոք հանդիպեցի Վիոլետա Ալբերտովնային և հրաշք թիմին, ում շնորհիվ իմ մեջ արթնացավ ապրելու ցանկությունը»,-պատմեց Սվետլանան:

Երկու ամիս հիվանդանոցում անցկացրած հիվանդն իրեն լավ է զգում, սակայն դեռ շարունակելու է վերականգնողական փուլ անցնել:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը հավաստիացրեց, որ դժվար փուլն արդեն ետևում է: «Հիմա արդեն շատ հեշտ կլինի և՛հիվանդի, և՛ մեզ համար: Սա մեր առաջին նման վիրահատությունն էր: Տեխնիկապես բուժկենտրոնը պատրաստ է, բայց դեռ շատ ու շատ անելիքներ կան փորձ ձեռք բերելու առումով»,-նշեց նա՝ հավելելով, որ լյարդի փոխպատվաստում կատարելու համար արդեն երեք զույգ նախապատրաստական փուլում է:

«Արմենիկում կլինիկական ծառայության ղեկավար», «Աստղիկ» բժշկական կենտրոնի լյարդաբան Վիոլետա Սարգսյանըերեք տարի առաջ է ծանոթացել Սվետլանա Սարգսյանի հետ: Ծանոթ լինելով հիվանդի սոցիալական ծանր պայմաններին, առաջարկեց նման վիրահատություն կատարել: «Եթե չլիներ նախարարության հումանիտար օգնությունը, նրանք չէին կարող նույնիսկ հակավիրուսային բուժում ստանալ: Հակավիրուսային բուժումը բարեհաջող ավարտելուց հետո արդեն կարողացանք մտածել նաև փոխպատվաստման մասին»,-պատմեց նա:

Վիոլետա Սարգսյանի խոսքով՝ հիվանդը երեք տարի շարունակ հսկվել է և «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, և ժամանակ առ ժամանակ ստացել է ստացիոնար բուժում: Հիշում է միասին բազում կյանքին վտանգ սպառնացող բարդություններ են հաղթահարել՝ արյունահոսություն, լյարդային անբավարարություն, էնցեֆալոպատիայի նշաններ և ի վերջո հասել հաղթական ավարտի: «Պետք է նոր առողջ լյարդով շարունակենք ապրել: Լյարդի ֆունկցիաների վերականգնման, լրիվ ապաքինման հետ կապված բոլոր խնդիրները դեռևս հսկողության անհրաժեշտություն ունեն»,-ընդգծեց լյարդաբանը:

Ապրիլի 24-ին Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ առաջին անգամ կատարվեց բացառիկ վիրահատություն՝լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից՝ ռեցիպիենտին. 20-ամյա դուստրը փրկեց 56-ամյա մոր կյանքը:

Հայերեն

Հայաստանը շահագրգռված է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցության խորացմամբ. ԱԳ նախարար

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպով հոսպիտալացումների թիվը կշարունակի աճել

Հայաստանն ու Ղրղզստանը երկկողմ առևտրաշրջանառության ավելի մեծ ներուժ ունեն. ՀՀ ԱԳ նախարար

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը