Սպորտ

Բաբալարյանը հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից ավելին է ակնկալում աշխարհի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Բաբալարյանը հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից ավելին է ակնկալում աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Եվրոպայի առաջնությունից հետո շատ ավելի մեծ սպասելիքներ ունի աշխարհի առաջնությունից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց մարզիչը` մասնավորապես նշելով. «Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում էինք 9 մարզիկով, հաջողվեց նվաճել 4 մեդալ: Երիտասարդների առաջնության մեր մարզիկներից Սահակ Հովհաննիսյանի աշխատանքը գնահատում եմ բավարար, նա արեց իր հնարավորությունների մինիմալը: Հրաչյա Պողոսյանի գոտեմարտում մրցավարները իրենց ազդեցությունն ունեցան: Սակայն ես մեր պարտությունները չեմ կապում որևէ մեկի հետ: Մենք այս առաջնությունում կրած պարտությունները վերցնում ենք մեզ վրա` մարզչական շտաբի վրա: Հայկ Մելիքյանը եզրափակիչում պարզապես մարզիչների հորդորներին չհետևեց և պարտվեց: Եվ Մալխաս Ամոյանն այս քաշային կարգում միայն Եվրոպայի չեմպիոն չէր դարձել, հիմա ոսկե մեդալակիր է»:

Բաբալարյանի խոսքով` օգոստոսին հավաքական թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը, և ինքը լիահույս է, որ մարզիկներն իրենց առավել հաջող կդրսևորեն այնտեղ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր դարձան Սահակ Հովհաննիսյանը և Հրաչյա Պողոսյանը, իսկ Հայկ Մելիքյանը` արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում