Տնտեսություն

Վարչապետի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 643 մլն դրամ.  նախատեսված որոշ ավտոմեքենաների ձեռքբերում համարել են ոչ նպատակահարմար

3 րոպեի ընթերցում

 Վարչապետի աշխատակազմը տնտեսել է ավելի քան 643 մլն դրամ.  նախատեսված որոշ ավտոմեքենաների ձեռքբերում համարել են ոչ նպատակահարմար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018-ին պետբյուջեով իրեն հատկացված 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամից ծախսել է ընդամենը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամը: Մոտ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը աշխատակազմը համարել է ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել այլ ծրագրերի իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի 2018-ի բյուջեն ձևավորվել է կառավարության և նախագահի աշխատակազմերի միաձուլման արդյունքում: Ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: Աշխատակազմի պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 643 մլն 597 հազար դրամ: 2018-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարման պլանը կազմել է 86.1 տոկոս: Ծախսերն ավելացել են հիմնականում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների, վարձակալության, արտասահմանյան գործողումների գծով, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումների և այլ ծախսերի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխված Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի համար նախատեսված սուբսիդիայի գումարի շրջանակներում»,-ներկայացրեց Աղաջանյանը:

Ավելացել է նաև Կարողությունների զարգացում ծրագրի ծախսը: Պլանը տարեսկզբին կազմել է 3 մլն դրամ, իսկ ճշտված պլանը միաձուլումից հետո 160 մլն դրամ: Եվ տարեվերջին դրամարկղային ծախսը կազմել է 102 մլն դրամ: «Տարբերությունը մեծապես պայմանավորված է, որ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը համարել ենք ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել ենք այլ ծրագրերի իրականացման համար»,-նշեց աշխատակազմի ղեկավարը:

2018-ի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակում առաջացել են տնտեսումներ, որոնց գերակշիռ մասը դրամաշնորհային և վարկային ծրագրերից են: Տնտեսումները առաջացել են մրցույթների արդյունքում խնայողություններից, որոշ ծրագրերի կառավարման խորհրդի և աշխատանքային խմբի վերակազմավորման պատճառով ծրագրերի հաստատման, հետևաբար նախագծերի մշակման ուշացմամբ: Նշված ծրագրերի աշխատանքների կատարումը ամբողջ ծավալով չի իրականցվել, և աշխատանքների մի մասը տեղափոխվել է 2019թ:

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Տնտեսություն

Հայտնի են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի դրամաշնորհի հաղթողները

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում