Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։

Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր զարգանում են բարեկամության և փոխադարձ հար­գանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավո­րու­թյան հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխ­գոր­ծակ­ցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրա­ժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագոր­ծակ­ցու­թյունը որա­կապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում