Քաղաքականություն

Նախագահը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ

1 րոպեի ընթերցում

Նախագահը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ

ԴԻԼԻՋԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետի, կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է աշխատում կառավարության հետ, համաձայնեցնում է արդյոք աշխատանքը: «Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,-նշեց նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում