Տնտեսություն

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները և նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, ՀՀ-ում ԱՄՆ ընկերությունների լավագույն փորձի ընդլայնման հեռանկարները:

Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների համատեքստում Դեյվիդ Դե Ֆալկոն կարևորել է գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը հատկապես մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ որպես պետական մակարդակով համագործակցություն՝ առաջարկել է թիրախավորել ոլորտները` փորձագետների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

Հանդիպման ավարտին նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ամերիկյան կողմի մասնակցությունը խոշորագույն այդ միջոցառմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում