Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանի համար համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսականհամաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։ «Հայաստանի նման երկրների համար շատ կարևոր է համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը և անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակի համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր միության անդամների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու և ինտեգրացիան առավելագույնս խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնմամբ։ «Այս առումով հատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ ընդգծել, որ վերջին օրերին մենք երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկայի և զարգացման ենք հասել այդ երկրի հետ, որը համաշխարհային տնտեսության ամենաառանցքային դերակատարներից է: Որպես ԵԱՏՄ անդամ մենք կարևոր ենք համարում տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծումը: Առաջնահերթ եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը: Այն ամբողջովին տրամաբանական է և բանական»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English Русский

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո