Միջազգային

Եվրամիությունը կարող Է պաշտպանել Brexit-ի նոր հետաձգումը. The Times

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը կարող Է պաշտպանել Brexit-ի նոր հետաձգումը. The Times

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կարող Է պաշտպանել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու նոր վերջնաժամկետի տրամադրումը Լոնդոնին այն դեպքում, եթե բրիտանական իշխանությունները չկարողանան դրա պայմանները հաստատել մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ Brexit-ի գործող ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին գրում Է The Times-ը՝ վկայակոչելով Եվրամիության մի աղբյուր:

Չնայած թորիների առաջնորդի պաշտոնի հիմնական թեկնածու Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի, ինչպես նաեւ այդ «մրցավազքի» մյուս մասնակիցների այն հայտարարությանը, որ Մեծ Բրիտանիան ամեն դեպքում ԵՄ-ն կլքի հոկտեմբերի 31-ին, Եվրամիության անդամ առնվազն 25 երկրներ համաձայն են երկրին ավելի երկարատեւ հետաձգում տրամադրել: «Մենք դա չենք ցանկանում, սակայն պատրաստվում ենք նրանց (Մեծ Բրիտանիային) տրամադրել նոր հետաձգում,-թերթը մեջբերել Է իր աղբյուրի խոսքը:-Վերջիվերջո ոչ ոք չի ցանկանում դառնալ այն մեկը, ով կփակի թթվածինը»:

Եվրոպական կառավարությունները, գրում Է The Times-ը, Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ համակարծիք են առ այն, որ առանց գործարքի ԵՄ-ից երկրի դուրս գալու որոշումը «քաղաքական ինքնասպանություն» կդառնա նախարարների կաբինետի ղեկավարի համար: «Հավանաբար խորհրդարանում չի հավաքվի պատգամավորների մեծամասնություն, որոնք կպաշտպանեն ԵՄ-ից առանց գործարքի երկրի դուրս գալը, եւ կառավարությունը կկազմացրվի: Իսկ նոր կառավարությունը կխնդրի ժողովրդին՝ վերստին որոշում ընդունել երկրորդ հանրաքվեի անցկացման շուրջ»:

Միեւնույն ժամանակ, հրատարակության եվրոպական աղբյուրի տվյալներով, ԵՄ-ի երկրների կառավարությունների մեծամասնությունը համարում Է, որ Լոնդոնը պետք Է այսպես կոչված Brexit-ն իրականացնի մինչեւ 2020 թվականի հունիսը այն բանի կապակցությամբ, որ Եվրամիությունը պետք Է մինչեւ 2021 թվականը վերջնականապես ընդունի բյուջետային ծախսերի յոթնամյա պլանը: The Sunday Telegraph թերթը հունիսի 2-ին տեղեկացրել Է, որ Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնների թեկնածու Մայքլ Գոուվը նախարարների կաբինետի անդամներին հայտարարել Է, որ պատրաստ Է Brexit-ն այս տարվա հոկտեմբերից հետաձգել մինչեւ եկող տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում