Միջազգային

Եվրամիությունը հաստատեց շենգենյան երկարաժամկետ բազմաայցագրերի ստացման պայմանները

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հաստատեց շենգենյան երկարաժամկետ բազմաայցագրերի ստացման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մեկ տարով այցագիրը կարելի կլինի ստանալ, եթե դիմողը կատարում Է մուտքի պայմանները եւ նախորդ երկու տարվա ընթացքում ստացել եւ օրինականորեն օգտագործել Է երեք կարճաժամկետ այցագրեր: Երկու տարով այցագիրը կտան այդ նույն նախորդ երկու տարվա ընթացքում մեկ տարվա բազմաայցագիր ստանալու պայմանով: Հնգամյա բազմաայցագրի կարող Է հավակնել նա, ով ճիշտ Է օգտագործել երկամյա այցագիրը երեք տարվա ընթացքում:

Ապրիլին այդ ուղղումներին հավանություն Է տվել Եվրախորհրդարանը, այժմ մնում Է Եվրամիության խորհրդի ձեւական հաստատումը, ինչից հետո նոր կանոնները կհրապարակվեն, իսկ կես տարի հետո կմտեն ուժի մեջ: Ենթադրվում Է, որ դրանք կվերաբերեն ավելի քան հարյուր երկրների զբոսաշրջիկների: Եվրամիության պաշտոնյաների հավաստիացմամբ՝ այդ փոփոխությունները նախատեսում են «լավագույն պայմաններ բարեխիղճ ճանապարհորդների համար»: Ինչ վերաբերում Է ռուսաստանցիներին, ապա նրանց համար գլխավոր հարմարություններից մեկը կդառնա Եվրամիությունում համաձայնեցված մոտեցման ներդրումը «դրական այցագրային պատմությամբ» ճանապարհորդներին բազմակի այցագրեր տալու նկատմամբ՝ մեկ տարուց մինչեւ հինգ տարի աստիճանաբար ավելացող ժամկետով:

«Դրական այցագրային պատմությունը» ենթադրում Է նախորդ այցագրերի պայմանների խախտումների բացակայություն, մասնավորապես այցերի նպատակների եւ ժամկետների առումով: Հենց այդ պատճառով Էլ բարենորոգումը նախատեսում Է ստուգումների խստացում տվյալների բոլոր պահոցների գծով եւ «նույնականացման տվյալների ընդհանուր պահոցի» ստեղծում (CIR)՝ կոնկրետ մարդկանց շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում