Քաղաքականություն

ՀՀ վարչապետն անդրադարձավ ՀՅԴ կողմից իրականացված ակցիային

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն անդրադարձավ ՀՅԴ կողմից իրականացված ակցիային

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից հունիսի 4-ին իրականացված ակցիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամները հերթով ներկայանում էին ոստիկանություն, հայտնելով, որ իրենք են ծեծել Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Հարությունյանին։

«Հիմա բանաձև կա չէ՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են այն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են։ Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, իրենք թալանել են պետական բյուջեն, իրենք թալանել են ամեն ինչ։ Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որը ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնության եմ ենթարկելու։ Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ այդ ակցիան ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծել են, թե եղել է հանձնարարական, և դա կազմակերպված ակցիա է։ Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության»,- ասաց վարչապետը։

Հունիսի 4-ին ՀՀ ոստիկանությունը ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանին ծեծելու կասկածանքով մեկ անձի է բերման ենթարկել։ Դրան հաջորդել է ՀՅԴ անդամների՝ ոստիկանություն ներկայանալու ակցիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում