ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթրեցմամբ ընդունեց կառավարության և պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին հունիսի 4-ի լիագումար նիստում:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ էր 1-ը: ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի կողմից ներկայացված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ՝ 1-ը, ձեռնպահ էր ևս մեկ պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ ստանալով՝ 115 կողմ ձայն: Գործադիրի կողմից ներկայացված մյուս՝ Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 115 պատգամավոր:

Կառավարության կողմից ներկայացված բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993-ի հունվարի 23-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ստացավ 113 կողմ ձայն, դեմ էր մեկ պատգամավոր: Իսկ Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր, դեմ՝ 1 , ձեռնպահ էր 2 պատգամավոր:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան