Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը նշանակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ

1 րոպեի ընթերցում

 Վարչապետ Փաշինյանը նշանակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:

Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:

Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում