ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ստորագրել է Լիլիա Շուշանյանին, Բագրատ Բադալյանին և Հակոբ Վարդանյանին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշումներ:
Վարչապետի որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության e-gov.am կայքում: