Միջազգային

ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայում կառավարող կոալիցիայի փլուզումը. Bild

3 րոպեի ընթերցում

ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայում կառավարող կոալիցիայի փլուզումը. Bild

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 3-ին հայտնել Է Bild թերթը՝ վկայակչելով սեփական աղբյուրներ:

Պահպանողականները կարծում են, որ ԳՍԴԿ-ն շուտով կարող Է առավելագույն պահանջներ առաջադրել կառավարական օրակարգի հանգուցային թեմաների շուրջ, որոնք համատեղելի չեն լինի ՔԴՄ-ի եւ ՔՍՄ-ի դիրքորոշումների հետ: Դա գործնականում կնշանակի «Մեծ կոալիցիայի» վերջը:

ՔԴՄ-ի առաջնորդ Անեգրետ Քրամփ-Քարենբաուերի շրջապատում նույնպես չեն բացառում, որ ԳՍԴԿ-ի պաշտոնի համար պայքարի պայմաններում սոցիալ-դեմոկրատները կարող են իրենց անդամների շրջանում քվեարկություն անցկացնել այն բանի շուրջ, թե իրենք պետք Է արդյոք շարունակեն մասնակցել կառավարությանը: Դա միանգամայն իրական կլինի, եթե ԳՍԴԿ-ում կոալիցիայի հակառակորդների ճամբարն իր թեկնածուին առաջադրի նոր առաջնորդի պաշտոնի համար:

Նալեսը հունիսի 2-ին հայտարարել Է ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում խմբակցության ղեկավարի պաշտոնները թողնելու մասին՝ եվրաընտրություններում կուսակցության ձախողման լույսով, որտեղ սոցիալ դեմոկրատները երրորդ տեղն են գրավել Գերմանիայում՝ 2014 թվականի համեմատությամբ կորցնելով մոտավորապես 12 տոկոսային կետ: Բացի այդ, ԳՍԴԿ-ն ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ տանուլ են տվել Բրեմենի դաշնային երկրամասի խորհրդարանի ընտրությունները, որտեղ հաղթանակ են տոնել քրիստոնյա դեմոկրատները:

ԳՍԴԿ-ի բազմաթիվ անդամներ կարծում են, որ Անգելա Մերկելի կառավարությանը կրտսեր գործընկերոջ իրավունքներով մասնակցելը վնասում Է կուսակցությանը, եւ կոչ են անում դուրս գալ կոալիցիայից: Ինչպես սպասվում Է, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Մալու Դրայերը՝ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասի վարչապետը, իսկ Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավարինը՝ Ռոլֆ Մյուտցենիխը՝ Նալեսի ներկայիս տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում