Տնտեսություն

Առաջին թռիչքով հայկական ավիաշուկա է մտնում նոր ավիաընկերություն

1 րոպեի ընթերցում

 Առաջին թռիչքով հայկական ավիաշուկա է մտնում նոր ավիաընկերություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավիաշուկա է մտնել նոր՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որն առաջին անգամ հունիսի 15-ից սկսելու է կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը:

«Մեր ընկերությունն առաջին անգամ է թռիչք իրականացնելու: Այժմ ունենք 2 ինքնաթիռ, սակայն դեռևս մեկն է շահագործվելու: Ինքնաթիռը 112 տեղանոց է»,- նշեց Դավուդյանը:

Թռիչքները կայանալու են «BAe 146-300» մոդելի ինքնաթիռով՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում