Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի`www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Կայքի առանձին բաժիններում արխիվային լուսանկարների և պատերազմը վավերագրած օպերատորների տեսանյութերի միջոցով անդրադարձ է արված ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասնակցությանը Արցախյան ազատամարտին, Հայոց բանակի կայացմանը, Սերժ Սարգսյանի պետական ծառայությանը նորանկախ Հայաստանի Հանրապետության տարբեր պատասխանատու պաշտոններում, ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո նրա կուսակցական գործունեությանը, Հանրապետության նախագահի անցած 10-ամյա ուղուն, այդ ընթացքում տարբեր ոլորտներում արձանագրաված ձեռքբերումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:

Կայքում ներկայացված են նաև պաշտոնաթողությունից հետո ՀՀ 3-րդ նախագահի գործունեության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, Սերժ Սարգսյանի ընտանիքը:

«Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել»: ՀՀ 3-րդ նախագահի այս խոսքերով է բացվում պաշտոնական կայքը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան