Քաղաքականություն

Լիտվայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

«Նախագահը մաղթել է, որ հետևողականորեն զարգացող և բաց համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր հնարավորություններ բացեն մեր երկրների համար՝ հանուն ընդհանուր նպատակների և շահավետ գործընկերային, առևտրային, մշակութային, գիտական ու այլ համապատասխան նախագծերի իրականացման՝ ի շահ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների»,- նշել է Գրիբաուսկայտեն շնորհավորական ուղերձում:

Նա Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է բարգավաճում, հաջողություն և միասնություն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում