Միջազգային

Մեյը հուսով Է, որ ԵԽ-ի ընտրությունների արդյունքները Համայնքների պալատին կհամոզեն փոխզիջման գալ Brexit-ի շուրջ

3 րոպեի ընթերցում

Մեյը հուսով Է, որ ԵԽ-ի ընտրությունների արդյունքները Համայնքների պալատին կհամոզեն փոխզիջման գալ Brexit-ի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարության նախագահ Թերեզա Մեյը հիասթափված Է Եվրախորհրդարանի՝ երկրում կայացած ընտրությունների արդյունքներից, սակայն հուսով Է, որ դրանք բրիտանացի պատգամավորներին կհամոզեն փոխզիջման գալ եւ հաստատել Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեյը մայիսի 27-ին գրել Է Twitter-ի իր Էջում:

«Անցած գիշերը մեծ հիասթափություն բերեց պահպանողականներին: Հիանալի եվրապատգամավորներ կորցրեցին իրենց մանդատները, արժանավոր թեկնածուներ չկարողացան դրանք ստանալ: Այդուհանդերձ, լեյբորիստները նույնպես մեծ կորուստներ կրեցին: Դա ցույց Է տալիս՝ որքան կարեւոր Է՝ պայմանավորվածության հասնել Brexit-ի շուրջ, ես հուսով եմ, որ այդ արդյունքները կօգնեն խորհրդարանականներին՝ կենտրոնանալու այս խնդրի վրա»,-նշել Է Մեյը, որը հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը այն բանից հետո, երբ երեք անգամ ապարդյուն փորձեց համոզել խորհրդարանին՝ հաստատելու Brexit-ի պայմանների շուրջ Բրյուսելի հետ իր կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագիրը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Brexit կուսակցությունը, որը գլխավորում Է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն Է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին: Եվրախորհրդարանի՝ իր համար առաջին ընտրություններում Brexit-ի կուսակցությունը, որը հիմնվել Է 2019 թվականի հունվարին, ապահովել Է ընտրություններին մասնակցած բրիտանացիների 31,6 տոկոսի աջակցությունը:

Կառավարող Պահպանողական կուսակցությունն ստացել Է ընտրողներիի միայն 9,1 տոկոսի ձայները եւ զբաղեցնում Է հինգերորդ տեղը: Լրջորեն նվազել Է նաեւ բրիտանական խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժի՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությունը, որը երրորդ տեղն Է զբաղեցնում՝ ստանալով ընտրողների 14,1 տոկոսի ձայները: Երկրորդ տեղում «Լիբերալ դեմոկրատներն» են՝ 20,3 տոկոս ձայներով, որոնք իրենց աջակցությունն ավելացրել են գրեթե երեք անգամ: Չորրորդ տեղն զբաղեցնում Է «Կանաչների» կուսակցությունը՝ 12,1 տոկոսով:

Ընտրություններին մասնակցել Է բրիտանացի ընտրողների 36,7 տոկոսը, ինչը 1,1 տոկոսային կետով ավելի Է, քան 2014 թվականին: Մեծ Բրիտանիայի համար Եվրախորհրդարանում ամրագրված Է 73 տեղ:

Նախնական արդյունքներով՝ դրանցից 28-ը կստանա Brexit-ի կուսակցությունը, 15-ը՝ լիբերալ դեմոկրատները, 10-ը՝ լեյբորիստները, 7-ը՝ «կանաչները» եւ միայն 3-ը՝ պահպանողականները: Եվս մի քանի տեղ կստանան Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի կուսակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում