Միջազգային

Թերեզա Մեյը չկարողացավ զսպել արցունքները

2 րոպեի ընթերցում

Թերեզա Մեյը չկարողացավ զսպել արցունքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 7-ին իր առաջիկա պաշտոնաթողության մասին հայտարարելիս չկարողացավ զսպել արցունքները: Համապատասխան տեսանյութը հրապարակել Է CNN-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեյը հիշեցրել Է, որ չկարողացավ աջակցություն ապահովել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին: «Ցավոք, ես չկարողացա դա անել: Ես փորձեցի երեք անգամ»,-նշել Է նա:

Մեյը հուզականորեն Է ավարտել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու մտադրության վերաբերյալ ելույթը: Ելույթի ավարտին նրա ձայնը խզվել Է, նա ընդգծել Է, որ ինքը դարձավ ընդամենը երկրորդ կինն այդ պաշտոնում Մարգարեթ Թեթչերից հետո, «բայց, իհարկե, ոչ վերջինը»:

«Ես շատ շնորհակալ եմ այն բանի համար, որ հնարավորություն ունեցա ծառայել երկրին, որը սիրում եմ»,-ասել Է նա: Դրանից հետո Մեյը կտրուկ շրջվել Է ամբիոնից եւ Դաունինգ-սթրիթ-10-ի դռնից ներս մտել: Հունիսի 7-ին պաշտոնից հեռանալը թույլ Է տալիս Մեյին որպես լիարժեք վարչապետ ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա Է ժամանելու պետական այցով:

Նոր ղեկավարի ընտրությունների գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեեւ այս պահին հիմնական թեկնածուն՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել Է իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին: Այդ հնարավորությունը դիտարկում Է նաեւ Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը:

Հնարավոր թեկնածուների թվում նշվում են նաեւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: Այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել նոր ղեկավարը, իսկ այդ գործընթացը սովորաբար տեւում Է վեց շաբաթ, Թերեզա Մեյը կմնա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում