ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 96-րդ տարում վախճանվել Է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել Է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտնել Է HarperCollins բրիտանական հրատարակությունը:
«Խորը վշտով մենք հայտնում ենք, որ 95 տարեկան հասակում մայիսի 22-ին իր տանը ոչ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել Է Ջուդիթ Քերը՝ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետը, այնպիսի ստեղծագործությունների հեղինակն ու նկարազարդողը, ինչպիսիք են «Վագրը, որը եկել Է թեյ խմելու», «Ինչպես Հիտլերը գողացավ վարդագույն ճագարին», «Անուշադիր Մյաուլին» գործերը եւ բազմաթիվ այլ դասական մանկական գրքեր»,-ասված Է հրատարակչական ընկերության հայտարարության մեջ:
«Վագրը, որը եկել Է թեյ խմելու» գիրքը, որը պատմում Է այն մասին, թե ինչպես Է փոքրիկ Սոֆիին եւ նրա մորը հյուր եկել խոսող վագրը եւ կերել տանը եղած բոլոր մթերքները, հրապարակվել Է 1968 թվականին եւ անմիջապես դարձել անգլալեզու մանկական գրականության կուլտային ստեղծագործություններից մեկը: Այս գրքի ռուսերեն թարգմանության հրապարակումը տեղի Է ունեցել 2012 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: