Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում իր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` շեշտելով, որ չի պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:

«Մայիսի 22-ին թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության ավարտից հետո ուսանողները դռներն իմ առջև փակեցին: Ես ասացի` բարի: Փակեք դռներն ում առաջ ցանկանում եք, բայց ես սովոր չեմ ենթարկվել որևէ ճնշման: Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը ներկայացրեց Բաբայանը:

Նա շեշտեց, որ տեղյակ չէ՝ ռեկտորը ստորագրե՞լ է ազատման դիմումը, թե՞ ոչ:

«Ինձ մեծ վիրավորանք են հասցրել: Դեռ կտեսնենք, թե ինչ շարունակություն կլինի, բայց ես վիրավորանք հանդուրժել չեմ կարող: Եթե այն մարդիկ, որոնք ինձ վիրավորել են, հասկանան, որ ճիշտ չեն վարվել իրենց դասախոսի հետ, այդ ժամանակ կմտածեմ, բայց կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել»,-ընդգծեց Բաբայանը:

Մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից