Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Մուրադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին: