Արետա Ֆրանքլինի տանը երգչուհու երեք կտակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թականին վախճանված երգչուհի Արետա Ֆրանքլինի՝ Դեթրոյտի տանը հայտնաբերել են երեք կտակ, որոնք կազմվել են նրա կենդանության օրոք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հայտնել Է Associated Press-ը:

Սոուլի լեգենդի փաստաբան Դեւիդ Բենեթը, որը նրա շահերը ներկայացրել Է ավելի քան 40 տարի, հայտնել Է, որ կտակներից երկուսը գրվել են 2018 թվականին, եւս մեկը՝ 2014 թվականին: Վերջին կտակը գտել են օրագրի մեջ, որը թաքցված Է եղել հյուրասենյակի բազմոցի բարձի մեջ: Երգչուհու ամբողջ ունեցվածքը, կտակի համաձայն՝ պետք Է անցնի նրա զավակներին:

Կտակների իսկության որոշման դատավարական ունկնդրությունները նշանակված են հունիսի 12-ին: Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանքլինը, որին անվանում են սոուլի թագուհի, վախճանվել Է 2018 թվականին կյանքի 77-րդ տարում Դեթրոյտի իր տանը: Կեսդարյա կարիերայի ընթացքում Ֆրանքլինը ձայնագրել Է հարյուրավոր երգեր, ստացել Է «Գրեմմիի» 18 պարգեւ: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stone հանդեսը նրան հայտարարել Է պատմության մեծագույն երգչուհի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը