Սպորտ

Ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է «չկորցնել չափի զգացողությունը»

2 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ֆեդերացիան Միհրան Հարությունյանին հորդորում է «չկորցնել չափի զգացողությունը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հորդորում է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին զերծ մնալ հավաքականի և թիմի մարզչի վերաբերյալ անզուսպ արտահայտություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը պահանջեց բոլոր հավաքականի թիմերի մարզիկներից, որ չափի զգացողությունը չկորցնեն:

«Լևոն Ջուլֆալակյանն հայազգի ամենափառաբանված մարզիկներից է: Շատ շատերը կերազեին իր նվաճումների կեսն ունենալ: Մարզիկը չի կարող իր ուզելով որտեղ ասես մարզվի, և հետո գա ու պահանջի հավաքականի թիմում իր տեղը»,-առանձնացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Վերջինս շեշտեց, որ յուրաքանչյուր մարզիկ պարտավոր է մասնակցելու երկրի ներքին առաջնությանը:

Օրեր առաջ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հարցազրույցի ընթացքում ասել էր, որ «Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ 2013 թվականին էլ ինձ չէր ցանկանում Լեւոն Ջուլֆալակյանը, բայց ես վաստակեցի իմ տեղը իմ հավաքականում։ Այս անգամ էլ այդպես կլինի»:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի հետո ըմբշամարտի ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Հանդես է գալիս մարտեր առանց կանոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում