Տնտեսություն

Գնել Սանոսյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի մասնակիցների հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեց

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը  «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի մասնակիցների հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի մասնակիցների հետ հետագայում ևս աշխատելու պատրաստակամություն հայտնեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցում էին 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից էին ժամանել Հայաստան։

«Ես կարծում եմ՝ Գեղարքունիքի մարզի պատմության մեջ առաջին համաժողովը ստացվեց։ Պատրաստ ենք այսուհետ նորից աշխատել իրար հետ, բոլորիդ լսել, բոլորիդ հետ անհատական աշխատել, որ այս ծրագրերն ու այլ ծրագրեր կյանքի կոչվեն»,- ասաց Սանոսյանը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ և պետական այրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում