Հասարակական

Վարչապետը Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար մեծ ապագա է տեսնում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար մեծ ապագա է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչխարաբուծության համար մեծ ապագա է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող գործարարներին կոչ արեց կոռուպցիոն դրսևորումների հանդիպելիս անպայման դիմել իրավապահ մարմիններին։

Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հանրապետությունում առկա 1 մլն հա արոտավայրերից այս պահին վարձակալության է հանձնված մոտ 30%-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում