Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար կարևորում է միջազգային հանրության դերը

2 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար կարևորում է միջազգային հանրության դերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին և դիվանագիտական կառույցները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, որ միջազգային հանրությունը հստակ ձևավորված կարծիք ունենա՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արցախը բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ բավականին հայտարարություններ, գործողություններ արվեցին, կարծում եմ՝ հարցը օրակարգում է և միշտ լինելու է: Դա իրատեսական կհամարեմ, եթե լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ: Ադրբեջանը չի ասելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, պետք է միջազգային հանրությունը ձևավորի այդ կարծիքը»,-ասաց Մարուքյանն ու նկատեց, որ այդ պարագայում Ադրբեջանը հակառակը չի կարող ասել:

Մարուքյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական կորպուսը պետք է օրնիբուն աշխատեն, որ միջազգային հանրությունն Արցախի հարցով ունենա ձևավորած կարծիք: Այդ ուղղությամբ պետք է աշխատի նաև խորհրդարանական դիվանագիտությունը:

Մարուքյանի կարծիքով՝ խնդիրը լուծելու մասին կարող ենք անընդհատ խոսել, բայց չպետք է մոռանալ, որ այդ ընթացքում պետք է ուժեղանալ և վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում