Միջազգային

Յունկերը ԵՄ-ի երկրներին հորդորել Է ավելի «հավակնոտ ու նպատակասլաց» գործել

2 րոպեի ընթերցում

Յունկերը ԵՄ-ի երկրներին հորդորել Է ավելի «հավակնոտ ու նպատակասլաց» գործել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մայիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ քննարկվելու են առաջիկա «հնգամյակի» գերակայությունները, ԵՄ-ի երկրներին հորդորել Է ավելի հավակնոտ գործել, քան երբեւԷ նախկինում, ուժեղացնելով ԵՄ-ի գլոբալ դերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հինգշաբթի Ռումինիայում ոչ պաշտոնական բանակցություններ կանցկացվեն 27 երկրների ձեւաչափով, որոնց արդյունքներով ղեկավարները պետք Է համաձայնեցնեն մինչեւ 2024 թվականը ապագա ռազմավարական օրակարգի «սեւագիրը»:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնս, ասացի, որ սա մեր վերջին շանսն Է՝ ցույց տալ եվրոպացիներին, որ միությունն աշխատում Է նրանց օգտին: Վերջին հինգ տարում ես անդադար աշխատել եմ՝ կատարելու մեր տված խոստումները: Կարծում եմ, որ առանձին բնագավառներում մենք գերազանցեցինք ակնկալիքները, իսկ մյուսներում, հնարավոր Է, չարդարացրեցինք դրանք: Բայց ես կարծում եմ, որ մենք միշտ Էլ գործել ենք այնտեղ, որտեղ դա ամենից կարեւորն Է»,-հայտարարել Է նա լրագրողներին Բրյուսելում:

Յունկերի խոսքով՝ «այժմ ԵՄ-ն պետք Է առաջ նայի՝ դասեր քաղելով փորձից եւ հենվելով իր հաջողությունների վրա»: «Մենք պետք Է լինենք ավելի հավակնոտ ու նպատակասլաց, քան երբեւԷ նախկինում»,-հայտարարել Է նա, կոչ անելով նաեւ՝ «ուժեղացնել ԵՄ-ի՝ որպես պատասխանատու խաղորդի դերը» համաշխարհային գործերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում