Հասարակական

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, խոսելով տնտեսության զարգացման և առաջընթացին միտված ՀՀ կառավարության առաջնահերթություններից՝ նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը։

Հակոբ Արշակյանը ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում:

Դեյվիդ Միլեն, շնորհակալություն հայտնելով հանգամանորեն ներկայացնելու համար, նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով և պատրաստակամ են համագործակցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով գործակցության հնարավորությունները, աշխատանքային մեխանիզմներն ու համատեղ մոտեցումները։

Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում