«Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացումը կբարձրանա օպերային թատրոնի բեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացումը կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնախաղը տեղի կունենա մայիսի 29-ին:
«Եվրոպայի բոլոր օպերային թատրոններում այս ստեղծագործությունը մեծ պահանջարկ ունի, հետևաբար այն շատ թատրոններում է բեմադրվում: Հայաստանում «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ը ներկայացվելու է առաջին անգամ»,-մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագծի երաժշտական ղեկավար և դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, որը վերջերս է Գերմանիայից ժամանել Հայաստան:
Անդրադառնալով օպերայի սյուժեին` Բաբաջանյանն ասաց, որ այն պատմում է Ֆրանսիայի թագավոր Կառլ տասներորդի թագադրման մասին: Բեմադրությունը հագեցած է կատակերգական պատկերներով: Ներկայացման մեջ զբաղված է 18 մենակատար, երգչախումբ, նվագախումբ: